Bentley ընկերությունը ներկայացրել է Bentayga հիբրիդային ամենագնացի նոր մոդելը
Bentley ընկերությունը ներկայացրել է Bentayga հիբրիդային ամենագնացի թարմացված մոդելը, գրում է Մոտոր-ը:
Քրոսովերի ուժային կառուցվածքը մնացել է անփոփոխ: Հիբրիդային տարբերակը դեռեւս հագեցած է 3-լիտրանոց բիտուրբո բենզինով աշխատող 6 աստիճան ունեցող, 128-ուժային էլեկտրաշարժչով: Ընդհանուր առմամբ մեքենան ունի 450 ձիաուժ:
Թարմացված հիբրիդի դինամիկ բնութագրիչները չեն նշվում: Հավանաբար, դրանք եւս չեն փոխվել. նախքան ռեսթայլինգը մեքենան հավաքում էր 100 կմ/ժ արագություն 5,5 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում էր 254 կմ/ժ:
Համաձայն ԱՄՆ Շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության (EPA)՝ հիբրիդային Bentayga-ն կարող է երթեւեկել էլեկտրաքարշակով 29 կիլոմետր: Ընդ որում՝ վառելիքի ծախսը խառը ցիկլով եւ մայրուղու վրա համեմատելի է V8 շարժչով համալրված մեքենայի ցուցանիշների հետ:
Թարմացված մոդելի մոտ ամբողջովին փոխվել է թափքի առջեւի եւ հետեւի մասերի ձեւավորումը, իսկ սրահում ամենանշանակալի փոփոխոթյունը դարձել է մուլտիմեդիան եւ մեքենայի թվային վահանակը:
Կարծիքներ