Վիկտորյա Բեքհեմի դիետոլոգի սննդակարգի 5 սկզբունք
Հավանաբար լսել եք բրիտանացի առաջատար սննդաբան Ամելի Ֆրիերի մասին. իր կարիերայի ընթացքում նա սննդակարգ է ընտրել շատ հայտնիների համար։ Նրա հաճախորդների շարքում են Սեմ Սմիթը եւ Վիկտորյա Բեքհեմը։ Ամելիա Ֆրիերն, ի տարբերություն բազմաթիվ այլ մասնագետների, իր սննդակարգի հիմքում դնում է «դրական սնվելը», գրում է Vogue-ը։
Ֆրիերը խոստովանում է, որ մեր հոգեբանական ապրումները լրջորեն ազդում են դիետայի որակի վրա։ «Կերակուրը շատ հուզական թեմա է, քանի որ այն լրջորեն կապված է հիշողությունների, ընտանիքի, մշակույթի հետ։ Բացի այդ՝ ոչ ոք կատարյալ չէ, եւ հարկավոր էլ չէ կատարելության ձգտել»,- կարծում է սննդաբանը։
Մեծացրեք մթերքի քանակը, որը հարուստ է սննդարար նյութերով
«Ավելի շատ կերեք ամբողջահատիկ մթերք․ դրանք հարուստ են սննադարար նյութերով։ Օրինակ՝ մրգեր, բանջարեղեն, սպիտակուցներ, օգտակար ճարպեր, հացահատիկ, ընդեղեն եւ սերմեր։ Այս մթերքի վրա շեշտը դնելը կարեւոր քայլ է դեպի առողջ սնունդ»։
Հիշեք հավասարակշռության մասին
«Ես գրեթե միշտ օրերը սկսում եմ բանջարեղենով կամ մրգերով, ապա ավելացնում եմ սպիտակուցի աղբյուր (միս, ձուկ, ձու, բնական յոգուրտ, լոբազգիներ, ընդեղեն կամ սերմեր)։ Եվ իհարե, փոքր քանակով օգտակար ճարպեր (օրինակ՝ ձիթապտղի յուղ կամ ավոկադո)։ Եթե ես քաղցած եմ կամ ֆիզիկապես ակտիվ եմ եղել, ավելացնում եմ ածխաջրեր (կարտոֆիլ, բատատ, շագանակագույն բրինձ կամ վարսակ)»,- նշում է նա։
Մի մոռացեք, որ ուտում ենք ոչ միայն ֆիզիկական, այլեւ հուզական առողջության համար:
«Շատ կարեւոր է բավականություն զգալ ճիշտ սնունդից։ Ես վստահ եմ՝ կերակուրը մեր կյանքի ամենապարզ հաճույքներից մեկն է։ Այն ազդում է նաեւ մեր հուզական առողջության վրա։ Այդ պատճառով ճիշտ սննդակարգ ընտրելիս կարեւոր է ձեւավորել այնպիսին, որը ե՛ւ հաճույքով կպատրաստեք, ե՛ւ կուտեք։ Կյանքը չափազանց կարճ է՝ ամեն օր նույն բանը պատրաստելու եւ նույնն ուտելու համար։ Առողջ սնունդ պատրաստելիս ուրախություն զգալու համար էքսպերիմենտներ արեք՝ փորձեք նոր բաղադրիչներ, արտասովոր բաղադրատոմսեր, մինչ կգտնեք այն, ինչ ձեզ ամենաշատն է դուր գալիս»։
Կերակուրը գլխավորը չէ
«Սննդակարգի վրա աշխատելուց առաջ հարկավոր է այլ կարեւոր ասպետկների վրա ուշադրություն դարձնել՝ աշխատանք, ընտանիք, քուն։ Չի կարելի կենտրոնանալ միայն մի բանի վրա, քանի որ այդ դեպքում կարող եք տեսադաշտից դուրս թողնել կյանքի ընդհանուր պատկերը»։
Սեզոնային մթերք գնեք
«Մեր առողջությունն ուղղակիորեն կապված է մեր մոլորակի առողջության հետ։ Մթերք գնելիս կարեւոր է հիշել շրջակա միջավայրի վրա դրա ազդեցության մասին։ Թեեւ սա բարդ ու բազմաշերտ թեմա է, տեղեկացվածությունը գիտակցված որոշումներ կայացնելու առաջին քայլն է։ Ես սեզոնային սննդակարգ եմ ընտրում, քանի որ այն օգնում է ոչ միայն հաղորդակից դառնալ հողագործությանն, այլեւ թույլ է տալիս տարվա ընթացքում վայելել մթերքի բազմազանությունը»։
Կարծիքներ