Լավրովն ավստրիացի գործընկերոջը տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորմանն ուղղված ՌԴ ջանքերի մասին
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ զրույցում մանրամասն տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման հարցով Մոսկվայի միջնորդական ջանքերի մասին: Այս մասին նախարարների հեռախոսազրույցի ավարտին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն:
«Սերգեյ Լավրովը մանրամասն տեղեկացրել է գործընկերոջը ղարաբաղյան հակամարտության գոտում լիակատար հրադադարի նպատակով Ռուսաստանի գործադրած միջնորդական ջանքերի և տարածաշրջանում ներկա իրավիճակի մասին: Նախարարները համաձայնել են, որ անհրաժեշտ է հումանիտար խնդիրների լուծման և կրոնական ու մշակութային ժառանգության պաշտպանության գործում ակտիվ ներգրավել միջազգային կազմակերպությունները, այդ թվում՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը, ՅՈւՆԵՍԿՕ-ն, ԿԽՄԿ-ն»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն:
Կարծիքներ