ԱՀԿ-ի ղեկավարը բոլոր պետություններին կոչ է արել միանալու պատվաստանյութերի գործընկերային ծրագրին

ԱՀԿ-ի ղեկավարը բոլոր պետություններին կոչ է արել միանալու պատվաստանյութերի գործընկերային ծրագրին

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) բոլոր պետություններին կոչ է արել միանալու COVAX միջազգային մեխանիզմին, որի նպատակն է արդարացի հիման վրա բոլոր երկրների ապահովումը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութով, երբ այն հայտնվի: Օգոստոսի 18-ին Ժնևում կայացած ճեպազրույցում ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյսուսը հայտնել է, որ նամակ է հղել բոլոր երկրներին, որը բովանդակում է այս խնդրանքը:

«COVAX գլոբալ մեխանիզմը բացառիկ կարևոր է (պատվաստանյութերով) համատեղ ապահովման և ռիսկերի հակազդման համար: (…) Ահա թե ինչու այսօր ես նամակ եմ հղել բոլոր երկրներին՝ COVAX մեխանիզմին միանալու խնդրանքով»,- ասել է նա:

Գլխավոր տնօրենը շարադրել է համատեղ գործողությունների ենթադրյալ ռազմավարությունը կորոնավիրուսի դեմ արդյունավետ պատվաստանյութի ստեղծումից հետո: «Առաջին փուլում դոզաները կտրամադրվեն համամասնորեն եւ միաժամանակ (COVAX-ի մեխանիզմի) բոլոր մասնակից երկրներին՝ համընդհանուր ռիսկը նվազեցնելու համար»,- ասել է նա: Երկրորդ փուլում հաշվի կառնվեն համաճարակաբանական իրավիճակը պետություններում՝ կախված «սպառնալիքից և խոցելիությունից»:

ԱՀԿ-ի ղեկավարի խոսքով՝ աշխարհը համերաշխության կարիք ունի «COVID-19-ի համավարակի համատեղ լուծման համար: Նա հիշեցրել է, որ կպանջվի «արագորեն արտադրել միլիարդավոր դոզաներ եւ այն հասցնել բոլորին, ով պատվաստանյութի կարիք ունի»: Խոսքը վերաբերում է պատվաստանյութի «հարյուր միլիոնավոր սրվակներին», ինչպես նաև դրանց փոխադրման միջոցներին: Այդ առնչությամբ Թեդրոս Ադանոմ Գեբրեյսուսը համաշխարհային հանրակցությանը կոչ է արել իրեն զգալու «նվագախումբ, որը երաժշտություն է կատարում ներդաշնակությամբ, որպեսզի դրանից հաճույք վայելեն բոլորը», այլ ոչ թե գործել միայնակ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում