Արգավանդ գյուղում այրվել է մոտ 350 հակ անասնակեր

Արգավանդ գյուղում այրվել է մոտ 350 հակ անասնակեր

Արմավրի մարզային ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն օգոստոսի 18-ին, ժամը 13:09-ին ահազանգ է ստացվել, որ Արգավանդ գյուղում այրվում է անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ Արգավանդ գյուղի 1-ին փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկին հարակից այրվել է մոտ 350 հակ պահեստավորած անասնակեր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:52-ին, մարվել՝ 15:25-ին: Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տան տանիք։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում