Մենք ունենք միայն մեկ Պուտին. Պեսկովը մեկնաբանել է Պուտինի նմանակների մասին տարածվող լուրերը

Մենք ունենք միայն մեկ Պուտին. Պեսկովը մեկնաբանել է Պուտինի նմանակների մասին տարածվող լուրերը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է Պուտինի «նմանակների» մասին ենթադրություններին՝ ասելով՝ «մենք ունենք միայն մեկ Պուտին»։ 

«Գիտե՞ք, դուք երևի կարդում եք Telegram-ի տարբեր ալիքներ, թե քանի «նմանակ» ունի նախագահ Պուտինը: Հիմա փորձագետները գուշակում են՝ դրանք երեք, թե չորսն են: 

Ում մենք հիմա տեսնում ենք ամեն օր, ով այսօր առավոտյան  ծաղիկներ է դրել Մինինի և Պոժարսկու արձանի մոտ, սա երրո՞րդ, թե՞ չորրորդ «նմանակն» է: Մենք միայն մեկ Պուտին ունենք», - ասել է Պեսկովը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում