«Ինտեր» - «Ատալանտա» հանդիպմանը Մխիթարյանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել
Իտալիայի ֆուտբոլի առաջնության 11-րդ տուրում «Ինտեր»-ը հյուրընկալվել էր «Ատալանտա»-ին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ինտեր»-ին հաջողվեց առաջ անցնել հաշվի մեջ առաջին կեսի վերջին րոպեներին: 40-րդ րոպեին, նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Չախանօղլուն: Միլանյան ակումբին հաջողվեց երկրորդ գնդակը խփել 57-րդ րոպեին: Ստանալով Մխիթարյանի փոխանցումը` հեռահար, դիպուկ հարվածով աչքի ընկավ աշխարհի գործող չեմպիոն Լաուտարո Մարտինես: Բայց րոպեներ անց «Ատալանտա»-ն կրճատեց հաշվի տարբերությունը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 70-րդ րոպեին:
«Ատալանտա»- «Ինտեր»`1:2:
Այս տուրից հետո «Ինտեր»-ը դեռևս Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում առաջատարն 28 միավորով:
Կարծիքներ