Թրամփը որոշել Է զորքերի մի մասը դուրս բերել Իրաքից եւ Աֆղանստանից
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել,որ կրճատում Է Իրաքում եւ Աֆղանստանում ԱՄՆ ռազմական ներկայությունը: Այդ մասին լրագրողներին հայտնել Է ԱՄՆ-ի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը:
«Ներկայացուցիչը հայտնել Է, որ վաղը պետք Է հայտարարություն սպասել Իրաքից զորքերի հետագա դուրսբերման մասին, իսկ առաջիկա օրերին՝ մեկ այլ հայտարարության՝ Աֆղանստանի վերաբերյալ»,-ասվում Է Թրամփի նախագահական պուլի հաղորդագրության մեջ:
Իրաքում եւ Աֆղանստանում պատերազմը վերջացնելու խոստումը, որն սկսվել Էր նրա նախորդների կողմից, հանգուցային են եղել Թրամփի նախընտրական ծրագրում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ