Մյունխենում մեկնարկում է անվտանգության 58-րդ համաժողովը

Մյունխենում մեկնարկում է անվտանգության 58-րդ համաժողովը

Ուկրաինայի շուրջ ճգնաժամը խոստանում է լինել ուրբաթ օրը բացվող Մյունխենի անվտանգության համաժողովի կենտրոնական թեման, գրում է ՏԱՍՍ-ը:

58-րդ միջազգային ֆորումը վերադառնում է դեմ առ դեմ ձևաչափի. անցած տարի այն անցկացվել է առցանց և տևել է ընդամենը մոտ երեք ժամ։ Գերմանիա կժամանեն շուրջ 600 քաղաքական գործիչներ, գործարար ու գիտական ​​շրջանակների, ինչպես նաև իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ ամբողջ աշխարհից։ 1999 թվականից ի վեր առաջին անգամ Ռուսաստանը պաշտոնական մակարդակով չի մասնակցում համաժողովին։

Ինչպես ավելի վաղ ճեպազրույցում ասել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ռուս պաշտոնյաները տարբեր պատճառներով չեն մասնակցի Մյունխենի համաժողովին։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում