Հռոմում՝ Ուկրաինայում խաղաղության համար նոր ակցիա է անցկացվել
Հինգշաբթի երեկոյան մի քանի հարյուր մարդ հավաքվել է Հռոմում՝ ի պաշտպանություն Ուկրաինայի խաղաղության։ Rai News 24 հեռուստաալիքի փոխանցմամբ ՝ Հռոմի կենտրոնում գտնվող Սուրբ Առաքելոց հրապարակում տեղի է ունեցել Սուրբ Էգիդիոյի կաթոլիկ համայնքի կողմից կազմակերպված նոր ակցիա։
Հեռուստաալիքի տվյալներով՝ ցույցին մասնակցել են Հռոմի քաղաքապետ Ռոբերտո Գուալտիերին, տարբեր արհմիությունների ու քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ։ Ինչպես նշվում է համայնքում, ակցիան նպատակ ուներ վճռական ոչ ասել Եվրոպայում հակամարտությունների սպառնալիքին:
Կարծիքներ