Հաստատվել է COVID-19-ի դեմ խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստման ուղեցույցը
Առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է COVID-19-ի դեմ խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստում իրականացնելու ուղեցույցը:
COVID-19-ի դեմ պատվաստումների ամբողջական կուրսից հետո խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստում առաջարկվում է իրականացնել 18 և բարձր տարիքի անձանց` ըստ դիմելիության, առաջնահերթություն տալով ռիսկի խմբերի անձանց:
Խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստումներն իրականացվելու են ներքոնշյալ սխեմայի համաձայն.
Պատվաստանյութի անվանումԽթանիչ (բուստեր) պատվաստանյութի անվանումԻնտերվալԴեղաչափ
ՄոդեռնաՌՆԹ պատվաստանյութ (Մոդեռնա)6 ամիսՄոդեռնա՝ 0.25մլ
Գամ-Կովիդ-Վակ (Սպուտնիկ-Վի)ՌՆԹ պատվաստանյութ (Մոդեռնա),
Գամ-Կովիդ-Վակ (Սպուտնիկ-Վի) (I բաղադրիչով)
6 ամիսՄոդեռնա՝ 0.25մլ,
Գամ-Կովիդ-Վակ (Սպուտնիկ-Վի)՝ 0.5մլ
ԱստրաԶենեկաՌՆԹ պատվաստանյութ (Մոդեռնա),
ԱստրաԶենեկա
6 ամիսՄոդեռնա՝ 0.25մլ,
ԱստրաԶենեկա՝ 0.5մլ
ՍինոֆարմՌՆԹ պատվաստանյութ (Մոդեռնա),
Սինոֆարմ
6 ամիսՄոդեռնա՝ 0.25մլ,
Սինոֆարմ՝ 0.5մլ,
ԿորոնավակՌՆԹ պատվաստանյութ (Մոդեռնա),
Սինոֆարմ կամ Կորոնավակ
6 ամիսՄոդեռնա՝ 0.25մլ,
Կորոնավակ կամ Սինոֆարմ՝ 0.5մլ
Հարկ է նշել, որ`
կորոնավիրուսային հիվանդության դեմ ամբողջական պատվաստումից հետո կորոնավիրուսային հիվանդությունով հիվանդացած և առողջացած անձը կարող է ստանալ մեկ խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստում COVID-19-ի դեմ նույն կամ այլ պատվաստանյութով՝ կորոնավիրուսային հիվանդության ՊՇՌ հետազոտության առաջին դրական արդյունքից 6 ամիս անց,
COVID-19-ի դեմ մեկ դեղաչափ պատվաստումից հետո կորոնավիրուսային հիվանդությունով հիվանդացած և առողջացած անձը վերջին ախտանշաներն անցնելուց 14 օր անց կարող է ստանալ պատվաստանյութի երկրորդ դեղաչափը: Երկրորդ դեղաչափից 6 ամիս անց նա կարող է ստանալ խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստում՝ կորոնավիրուսային հիվանդության դեմ նույն կամ այլ պատվաստանյութով,
կորոնավիրուսային հիվանդության դեմ մեկ կամ երկու դեղաչափ պատվաստված անձը վերջինից առնվազն 4 շաբաթ անց կարող է պատվաստվել COVID-19-ի դեմ այլ պատվաստանյութով՝ ըստ տվյալ անձի դիմելիության և գրավոր համաձայնության:
Կարծիքներ