YouTube-ը գովազդ կտեղադրի բոլոր տեսանյութերում
YouTube-ը հայտարարել է իր ծառայության պայմանների փոփոխության մասին, որոնց թվում աչքի է ընկնում այն, որ վիդեոպլատֆորմը կսկսի գովազդներ տեղադրել բոլոր աուդիովիզուալ նյութերում: Սակայն ընկերությունը շահույթը չի կիսելու այն օգտատերերի հետ, ովքեր բավականաչափ պոպուլյար չեն կամ չեն ձգտում շահույթ ստանալ իրենց քոնթենթից: Այս մասին հայտնում է Entrepreneur ամսագիրը:
Իր օգտատերեին ուղարկված հայտարարության մեջ պլատֆորմը պարզաբանել է. «YouTube-ն իրավունք ունի դրամայնացնելու պլատֆորմի ողջ քոնթենթը, եւ գովազդները կարող են հայտնվել YouTube-ի գործընկեր ծրագրի մաս չհանդսացող ալիքների տեսանյութերում»:
Դա թույլ չի տա քոնթենթի ոչ մեծ ստեղծողներին կամ նրանց, ով YouTube-ի Գործընկերների ծրագրի մաս չէ, այսինքն` ալիքներին, որոնք չեն համապատասխանում դիտումների քանակին եւ այլ պահանջներին, մուտքի հնարավորություն ունենալ գովազդի դրամայնացմանը, որն ընկերությունը տեղադրում է իր տեսանյութերում:
Ամսագիրը նշում է, որ գովազդի առկայությունը կարող է սահմանափակել սկսնակ վիդեո բլոգերների աճի հնարավորությունները, քանի որ նրանց համար ավելի է դժվար կդառնա անհրաժեշտ 1000 հետեւորդ եւ 4000 ժամ դիտում հավաքել իրենց ալիքներում եւ եկամուտ ստանալ գովազդից:
Կարծիքներ