Կիևում բախվել են ազգայնականներն ու Մեդվեդչուկի կողմնակիցները
Կիևի վերաքննիչ դատարանի շենքում բախումներ են սկսվել ազգայնականների և «Ընդդիմության պլատֆորմ՝ կյանքի համար» քաղաքական խորհրդի ղեկավար Վիկտոր Մեդվեդչուկի կողմնակիցների միջև:
Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակցի՝ «Ազգային կորպուս» կուսակցության դրոշներով մի քանի տասնյակ մարդ և այլ աջակողմյան արմատական քաղաքական ուժեր հավաքվել են դատարանի շենքի մոտ և պահանջել ձերբակալել Մեդվեդչուկին:
Դատարանի շենքը հսկում են ոստիկանության բազմաթիվ աշխատակիցներ և Ազգային գվարդիայի զինվորներ: Դատարան կարող են մտնել միայն լրագրողներն ու դատական նիստի մասնակիցները:
Մեդվեդչուկը մեղադրվում է պետական դավաճանության համար: Ըստ դատախազության՝ քաղաքական գործիչը իր համակուսակցի՝ Տարաս Կոզակի միջոցով Ռուսաստանին է հաղորդել տեղեկություններ Ուկրաինայի զինված ուժերի գաղտնի զորամասի մասին: Ընդդիմադիրը դատարանում ասել է, որ պետական գաղտնիքներին մուտք չի ունեցել 2004 թվականից հետո, երբ աշխատում էր որպես նախագահի աշխատակազմի ղեկավար:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ Կիևի իշխանություններն այսկերպ քաղաքական դաշտը մաքրում են այն ուժերից, որոնք պաշտպանում են Դոնբասում հակամարտության խաղաղ կարգավորումն ու Մոսկվայի հետ բարիդրացիական հարաբերությունները:
Կարծիքներ