Քաբուլում փոխհրաձգության հետևանքով մեկ մարդ է զոհվել

Քաբուլում փոխհրաձգության հետևանքով մեկ մարդ է զոհվել

Առնվազն մեկ մարդ է զոհվել կիրակի օրը Քաբուլում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով Աֆղանստանում իշխանությունը զավթած արմատական ​​«Թալիբան» շարժման գրոհայինների և առևանգման մեջ կասկածվող անձանց մասնակցությամբ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է արմատականների կողմից ձևավորված Աֆղանստանի ժամանակավոր կառավարության տեղեկատվության և մշակույթի փոխնախարար Զաբիհուլլա Մուջահիդը։

«Աֆղանստանի Իսլամական Էմիրության անվտանգության ուժերը» (պետության անվանումը, որն օգտագործվում է թալիբների կողմից) մայրաքաղաքի Խուշխալխան թաղամասում հատուկ գործողություն են իրականացրել ենթադրյալ առևանգողների դեմ: Օպերատիվ միջոցառումներն ավարտվել են: Հանցագործներից մեկը սպանվել է», - գրել է իր Թվիթերի  էջում փոխնախարարը։

Միևնույն ժամանակ, ըստ տեղական լրատվամիջոցների, Աֆղանստանի մայրաքաղաքի արևմտյան մասում կրակոցներ են լսվում: Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել նաև Քաբուլի պոլիտեխնիկական համալսարանի տարածքում պայթյունների մասին։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում