Բրոնքսում հրդեհի հետևանքով տուժել է ավելի քան 60 մարդ
Բրոնքսում բռնկված հրդեհի հետեւանքով 63 մարդ տարբեր վնասվածքներ է ստացել, որոնցից 32-ի կյանքին վտանգ է սպառնում։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է դեպքի վայր ժամանած Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսը։
«Թվերը սարսափելի են, 32 մարդու կյանքը վտանգի տակ է, ևս ինը հոգի ծանր վնասվածքներ են ստացել, ևս 22-ը ավելի թեթեւ վնասվածքներ են ստացել»,- ասել է նա։ Ադամսի խոսքով՝ սա քաղաքի պատմության մեջ ամենախոշոր հրդեհներից մեկն է։
«Պարզում ենք, թե կոնկրետ ինչից է առաջացել հրդեհը»,- հավելեց քաղաքապետը։
Հրդեհը, ենթադրաբար, սկսվել է առավոտյան ժամը 11-ից հետո, իսկ ժամը 14:00-ին արդեն մարվել է, դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Հրդեհին հատկացվել է առավելագույն, հինգերորդ կարգ, հրդեհի դեմ պայքարում ներգրավվել է 200 հրշեջ։ Տուժածները, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են քաղաքային հինգ հիվանդանոցներ։
Կարծիքներ