13 միլիարդ դրամից ավելի ծախս կորոնավիրուսի հաղթահարման համար. ԱՆ-ն հաշվետվություն է ներկայացրել
Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում առողջապահության նախարարությունը մինչև հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ծախսել է 13մլրդ 244մլն 675հազար 469 դրամ:
Այս մասին տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարարությունն ու ներկայացրել ֆինանսական հետևյալ հաշվետվությունը՝
Վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման ծախսեր` 4.041.352.973
Բազմապրոֆիլ բժշկական կենտրոններին կատարված վճարումներ (պայմանագրային գներով)` 705.948.100
Պարգևատրում Covid-19-ի շրջանակներում` 892.610.809
Ժամանակավոր մեկուսարանների պահպանման ծախսեր` 393.021.823
Պաշտպանիչ միջոցներով հագեցվածություն` 919.961.744
Դեղորայքի և ԲՆԱ հագեցվածություն` 2.131.630.680
Բժշկական սարքավորումներով հագեցվածություն` 2.963.227.404
Բժշկական կենտրոնների վերանորոգում` 895.881.708
Այլ պետական մարմինների կարիքների համար կատարված վճարումներ` 301.040.229
Հանրագումար` 13.244.675.469:
Ըստ նախարարության, աղյուսակում ներառված են բացառապես առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից։
Համավարակով պայմանավորված՝ ծախսերը կրում են շարունակական բնույթ, որոնց մասին տեղեկատվությունը պարբերաբար կթարմացվի։
Կարծիքներ