Կոնտեն չի բացառել, որ Էրիկսենը կարող է վերադառնալ Տոտենհեմ

Կոնտեն չի բացառել, որ Էրիկսենը կարող է վերադառնալ Տոտենհեմ

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է Քրիստիան Էրիկսենի մասին։ Այս մասին գրում է Armsport.am-ը՝ հղում անելով Standard.co-ին։

«Վերջերս չեմ շփվել Էրիկսենի հետ։ Իհարկե, հիանալի կլիներ նրան խաղադաշտում տեսնելը։ Մենք իսկապես կարևոր ֆուտբոլիստի ու լավ մարդու մասին ենք խոսում։

Այն, ինչ տեղի ունեցավ ամռանը, իհարկե, սարսափելի էր ոչ միայն Քրիստիանի համար, այլև այն մարդկանց, որոնք նրա հետ աշխատել էին կամ ճանաչում էին նրան։ Ինձ համար սարսափելի էր այդ պահին։ Հիմա մենք նորից կարող ենք Էրիկսենին տեսնել՝ պատրաստ ֆուտբոլ խաղալու։ Կարծում եմ՝ մեր ակումբի դռները նրա առջև միշտ բաց են»,- Կոնտեի խոսքերն է փոխանցում Standard.co-ն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում