Ղազախստանի իշխանություններն ի վիճակի են ինքնուրույն հաղթահարել անկարգությունները․ Բլինկեն
ԱՄՆ-ը կարծում է, որ Ղազախստանի իշխանություններն ի վիճակի են ինքնուրույն հաղթահարել անկարգությունները՝ առանց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ներգրավման։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին ուրբաթ օրը կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
«Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, մենք հարցեր ունենք Ղազախստանի հրատապ օգնության խնդրանքի բնույթի վերաբերյալ․ ինչու՞ է այն առաջ քաշվել։ Մենք ձգտում ենք ավելի շատ տեղեկություններ ստանալ այս հարցի վերաբերյալ: Ղազախստանը, անշուշտ, ունի այն ներուժը, որը թույլ է տալիս պատշաճ կերպով վարվել բողոքի ակցիաների հետ կապված իրավիճակի հետ, դա անել՝ հարգելով ցուցարարների իրավունքները՝ պահպանելով օրենքն ու կարգը»,- ասել է Բլինկենը։
«Այնպես որ անհասկանալի է, թե ինչու են նրանք զգում որևէ արտաքին օգնության կարիք»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։
Կարծիքներ