Արցախցի 2 գեղեցկուհիները ստացել են տարբեր մրցույթների պատվո մրցանակներ ու հայտնվել լավագույն հնգյակում
«Այս տարի Mrs Europe 2022 մրցույթում ես ներկայացրեցի Հայաստանը, իսկ Լյուսին ներկայացրել է Հայաստանը Woman of the Universe 2022 մրցույթում»։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է արցախցի գեղեցկու Վերա Սաֆարյանը՝ նշելով, որ երկուսն էլ ունեն պատվո մրցանակներ և ընդգրկվել են լավագույն հնգյակում:
Վերա Սաֆարյանը զբաղեցրլ է Միսիս Եվրոպա մրցույթի 2-րդ հորիզոնականը:
«Ի դեպ երկուսս էլ Արցախցի ենք ու հայ:
Հ.Գ. Ես ծնվել ու մեծացել եմ Արցախում, Լյուսին մանկությունը անցկացրել է Արցախում, հետո ապրել Երևանում։
Արցախը Հայաստան է ու վերջ»,-գրել է Սաֆարյանը։
Կարծիքներ