Ուկրաինայի հարցում հրադադարի կարելի է հասնել միայն Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի մասնակցությամբ. Լուկաշենկո

Ուկրաինայի հարցում հրադադարի կարելի է հասնել միայն Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի մասնակցությամբ. Լուկաշենկո

Ուկրաինայում հրադադարի շուրջ հնարավոր է պայմանավորվել մեկ շաբաթում, բայց միայն երբ բանակցություններին մասնակցեն ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Ամեն ինչ կախված է ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից: Եթե հասկանում եք և համաձայն եք, որ վաղը մենք պետք է նստենք սեղանի շուրջ և պայմանավորվենք, հավատացեք, մեկ շաբաթվա ընթացքում կպայմանավորվենք»,- ասել է նա ամերիկյան NBC ընկերությանը տված հարցազրույցում, որը մեջբերում է Belta բելառուսական  գործակալությունը։

Ըստ Բելառուսի նախագահի՝ պատերազմը «միշտ էլ  վատ է» և բոլորն էլ հասկանում են, որ անհրաժեշտ է դադարեցնել հակամարտությունը և բանակցել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում