Կալանքից դուրս կգանք, էդ մասին կմտածենք. Աջապահյանը՝ վարչապետի թեկնածու դառնալու մասին

Կալանքից դուրս կգանք, էդ մասին կմտածենք. Աջապահյանը՝ վարչապետի թեկնածու դառնալու մասին

Ոտքով Մայր Աթոռից Երևան ուղևորված Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը անդրադարձել է Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, որով վերջինս տեղեկացրել էր, թե պատրաստ է հրաժարվել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի շրջանակներում իր թեկնածությունը առաջադրելուց, իսկ Աղազարյանը և Ասլանյանը պատրաստ են առաջադրել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի թեկնածությունը նրա համաձայնության դեպքում:

Ի՞նչ կարծիք ունի Աջապահյանն այս հայտարարության մասին՝ հարցին, Շիրակի թեմի առաջնորդը պատասխանել է.

«Կալանքից դուրս կգանք, էդ մասին կմտածենք»:

Իրավապահները, ինչպես հայտնել ենք, Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդարանում առավոտյան քննչական գործողություններ են իրականացրել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերաբերյալ հարուցված քրեական վարույթի շրջանակներում:

Իրավապահներն այցելել էին նաև Մայր Աթոռի տարածք, որտեղ գտնվում էր Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը:

Հոգևորականները, ինչպես հայտնել էինք, փորձում էին թույլ չտալ, որ ուժայինները մուտք գործեն վեհարանի տարածք, սկսվել էր քաշքշուկ հոգևորականների և ուժայինների միջև:  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում