Սան Պաուլոյում հորդառատ անձրևների հետևանքով 18 մարդ է զոհվել
Առնվազն 18 մարդ է մահացել կիրակի գիշերը հորդառատ անձրևների հետևանքով Բրազիլիայի հարավ-արևելքում՝ Սան Պաուլու նահանգում։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է նահանգի նահանգապետ Ժոաո Դորիան։
«Խորը վշտացած եմ Սան Պաուլոյում հորդառատ անձրևների պատճառած վնասի պատճառով: Ցավակցում եմ 18 զոհերի ընտանիքներին և ընկերներին: Մենք փրկարարական գործողություն ենք իրականացնում, հրամայել ենք միջոցներ հատկացնել տուժածներին օգնելու համար»,- քաղաքական գործիչը գրել է Twitter-ում :
Ինչպես հաղորդում է Globo հեռուստաալիքը , անձրևները առաջացրել են ջրհեղեղներ և սողանքներ, որոնք հանգեցրել են նահանգի մի քանի մունիցիպալիտետներում բնակելի շենքերի փլուզմանը։ Տեղի իշխանությունների տվյալներով՝ 12 ժամվա ընթացքում որոշ շրջաններում մոտ 115 մմ անձրեւ է տեղացել։ Համանուն մարզի մայրաքաղաքում կիրակի օրը չեղարկվել է կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստումների արշավը՝ ստեղծված ծանր իրավիճակի պատճառով։
Կարծիքներ