Արցախցի կանանց պահանջը՝ ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց
Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով իրենց բնակավայրերը ստիպված լքած արցախցի կանայք և երեխաները այսօր ԵՄ ներկայացուցչության դիմաց «Մենք խաղաղություն ենք ուզում», «Ճանաչեք Արցախը», «Մի եղեք կույր» կոչերով բողոքի ակցիա էին իրականացնում: Պահանջը մեկն է՝ Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին պիտի լսի իրենց բողոքի ձայնը, քայլեր ձեռնարկի, որպեսզի թշնամու գործողությունները համարժեք արձագանք ստանան:
Կարծիքներ