Մեծ պատիվ էր Հայաստանը ներկայացնել ԳԱՎԻ-ի գագաթնաժողովին. Ավանեսյան
Ինձ համար մեծ պատիվ էր ներկայացնելու Հայաստանը Պատվաստանյութերի և պատվաստումների գլոբալ դաշինքի (ԳԱՎԻ) խորհրդի գագաթնաժողովին` որպես խորհրդի անդամ։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Դաշինքը աջակցում է զարգացող երկրներին` բարելավելու իմունիզացիայի մակարդակը
բարձրացնելու պատվաստանյութերի հասանելիությունը
ամրապնդելու սեփական երկրի կարողությունները` բնակչությանը կառավարելի վարակիչ հիվանդություններից պաշտպանելու նպատակով:
ԳԱՎԻ Խորհրդի այս շաբաթվա նիստն ավարտվեց մի շարք կարևոր որոշումներով, այդ թվում` դաշինքի 2026-2030 թթ. ռազմավարության հաստատմամբ, որը կոչված է օգնելու երկրներին կատարելագործելու իմունիզացիայի ծրագրերը և փակելու պատվաստանյութերի բացերը առավել խոցելի երկրներում։
Հանդիպումը կարևոր էր նաև միջին եկամուտ ունեցող երկրների համար`ԳԱՎԻ-ի հետագա օժանդակությունից օգտվելու տեսանկյունից»,- ասված է գրառման մեջ։
Կարծիքներ