Ադրբեջանական պրոպագանդայի տեսանյութը տարածողները չունեն բարոյական արգելակ, պատրաստ են օգտագործել զինվորներին՝ հարվածելով ոչ միայն իշխանություններին, այլ նաև հանրության հոգեկան առողջությանը

Ադրբեջանական պրոպագանդայի տեսանյութը տարածողները չունեն բարոյական արգելակ, պատրաստ են օգտագործել զինվորներին՝ հարվածելով ոչ միայն իշխանություններին, այլ նաև հանրության հոգեկան առողջությանը

Համացանցում ակտիվորեն տարածվում է տեսանյութ հայ և ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ։ ՊՆ֊ն ուսումնասիրում է տեսանյութի իսկությունն ու դրա ժամկետները, որի մասին կհաղորդվի շուտով։

Սակայն, նախքան այդ, տարբեր քաղաքական շրջանակներ ինքնամոռաց կերպով տարածում են տեսանյութը իբրև այս օրերին կատարված դեպք՝ խաղալով մարդկանց հոգեկան լարերի հետ, հաղորդելով ինֆորմացիոն տեռորի հերթական չափաբաժինը։ Ընդ որում, այդ շրջանակները տեսանյութը պտտացնում են բացառապես իշխանության դեմ քարոզչական պատերազմի համատեքստում՝ մեր զինվորներին օգտագործելով իբրև մահակ՝ հարվածելու իշխանությանը։

Ցանկացած դեպքում, առավելևս, եթե հաստատվի, որ տեսանյութը կապ չունի այս օրերի դեպքերի հետ, այն սեփական ճղճիմ քաղաքական նպատակների համար օգտագործելը մարդկային անբարոյականության և քաղաքական ստորաքարշության վառ արտահայտություն է։ Այս մասին գրում է ArmeniaNews-ը:

Սա նշանակում է, որ ադրբեջանական քարոզչամեքենայի հայաստանյան գործակալները չունեն ոչ մի բարոյական արգելակ և պատրաստ են հանուն նենգաբարո նպատակների օգտագործել զինվորներին՝ հարվածելով ոչ միայն իշխանություններին, այլ առաջին հերթին հայ հանրության հոգեկան առողջությանը։ Եվ այդ մարդիկ հավակնում են ստանալ այն ժողովրդի քվեն, որին պատրաստ են հարվածել ամենաստոր կերպով, ենթարկել ինֆորմացիոն տեռորի և օգտագործել որպես գործիք՝ իշխանությանը թուլացնելու համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում