Մարտունիում մեկնարկել են բազմաբնակարան նոր թաղամասի շինարարական աշխատանքները
ԱՀ Մարտունի քաղաքում մեկնարկել են բազմաբնակարան նոր թաղամասի շինարարական աշխատանքները՝ տեղեկացնում են ԱՀ քաղաքաշինության նախարարությունից:
«Մարտունու հին հիվանդանոցի տեղում կառուցվելու է 4 հինգհարկանի 116 բնակարաններով շենքեր` ժամանակակից չափորոշիչներին համապատասխան։
Կկառուցվեն խաղահրապարակներ, ավտոկայանատեղի, կբարեկարգվի մերձակա տարածքը։
Նորակառույց բնակարանները կտրամադրվեն սոցիալական տարբեր ծրագրերով։
Նոր թաղամասի շինարարությունը իրականացնում է «ՖԵՐԶԻՏ» ՍՊ ընկերությունը»,- նշված է նախարարության ֆեյսբուքյան էջում։
Կարծիքներ