Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1587 նոր դեպք. մահացել է 44 քաղաքացի

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1587 նոր դեպք. մահացել է 44 քաղաքացի

Հայաստանում հոկտեմբերի 31-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1587  նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 308 326: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է է 2,097,421 վերջին մեկ օրում` 16,578 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 31 603 պացիենտ:

Վերջին տվյալներով ապաքինվել է 267,514  անձ` վերջին մեկ օրում 1578 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 44 քաղաքացի, մահացածների թիվը 6328 է:

Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1295 է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում