ԱՀԿ-ն հայտարարել է թեստերի արդյունավետության մասին՝ կորոնավիրուսի նոր շտամների հայտնաբերման ժամանակ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) լաբորատորիայի ավագ փորձագետ Ֆրենկ Քոնինգսը հայտարարել է, որ կորոնավիրուսային վարակի ախտորոշման գոյություն ունեցող թեստերն արդյունավետ են COVID-19-ի շտամների նոր տեսակների հայտնաբերման ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նա նշել է, որ նման թեստերը դեռ կարող են «օգտագործվել»:
«Սկզբունքորեն, մենք դեռ կարող ենք վիրուսը հայտնաբերել մոլեկուլային թեստերի միջոցով, և դատելով վերջին լուրերից, նույնիսկ հակագենի թեստերը կամ արագ թեստերը դեռ աշխատում են այդ նոր տարբերակների դեմ (COVID-19-ի)»,- բացատրել է Քոնինգսը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր մուտացիա:
Կարծիքներ