Հնդիկ զույգը ինքնաթիռ է վարձել օդում հարսանիքի համար, որպեսզի խուսափի կորոնավիրուսի սահմանափակումներից

Հնդիկ զույգը ինքնաթիռ է վարձել օդում հարսանիքի համար, որպեսզի խուսափի կորոնավիրուսի սահմանափակումներից

Հնդիկ զույգը ինքնաթիռ է վարձել ավելի քան 160 հյուրերով օդում հարսանիք կազմակերպելու համար, որպեսզի խուսափի կորոնավիրուսի սահմանափակումներից, հաղորդել է BBC-ն:

Սոցցանցերում տեղադրված տեսանյութում երեւում է, թե ինչպես են ամուսիններն ու նրանց հյուրերը հավաքվել վարձակալված ինքնաթիռում: Թամիլ Նադու նահանգում, որտեղից ինքնաթիռը թռել է, վերջերս ավելի խիստ սահմանափակումներ են մտցվել՝ միջոցառումների հյուրերի թիվը սահմանափակելով մինչը 50-ը:  

Հնդկաստանի ավիացիոն վարչությունը հետաքննություն է սկսել: Քաղաքացիական ավիացիայի գլխավոր տնօրինության (DGCA) ներկայացուցիչը Times of India-ին հայտնել է, որ SpiceJet-ի՝ օդանավում գտնվող աշխատակիցները հանվել են հերթապահությունից: Նրա խոսքով՝ հաճախորդը «հստակ տեղեկացվել է Covid-ի կանոնների մասին, որոնց անհրաժեշտ է հետեւել, եւ չի ստացել օդանավի վրա որեւէ գործողության թույլտվություն»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում