Բոլիվիայի նախկին բարձրաստիճան պաշտոնյան ձերբակալվել է արցունքաբեր գազի գնման ժամանակ փողերի լվացման մեղադրանքով

Բոլիվիայի նախկին բարձրաստիճան պաշտոնյան ձերբակալվել է արցունքաբեր գազի գնման ժամանակ փողերի լվացման մեղադրանքով

Բոլիվիայի նախկին բարձրաստիճան պաշտոնյան ձերբակալվել է 582000 դոլարի չափով կաշառք ստանալու մեղադրանքով Ֆլորիդայից գործարարների խմբից, որոնք վաճառել են արցունքաբեր գազ ուռճացված գնով նախկին նախագահ Ժանին Անեչի կառավարությանը, հաղորդում է AP-ն:

Սերխիո Ռոդրիգո Մենդեսը ձերբակալվել է Ֆլորիդա նահանգի Նեապոլում եւ մեղադրվում է փողերի լվացման նպատակով դավադրության մեջ: Նրա օգնականները նույնպես բերման են ենթարկվել: Մենդեսը եղել է ՆԳՆ աշխատակազմի ղեկավարը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում