Իշխանությունները վերականգնել են անկարգություններից հետո վերահսկողությունն Էկվադորի խոշորագույն բանտերից մեկում

Իշխանությունները վերականգնել են անկարգություններից հետո վերահսկողությունն Էկվադորի խոշորագույն բանտերից մեկում

Էկվադորի արեւմուտքի Գուայակիլ քաղաքի թիվ 1 բանտում վերականգնվել Է կարգը, որտեղ փետրվարի 2-ին ընդհարումներ Էին տեղի ունեցել կալանավորների միջեւ, ուղղիչ հիմնարկությունը գտնվում Է իշխանությունների վերահսկողության ներքո: Այդ մասին Twitter-ում հայտնել Է երկրի պատժիչ ծառայությունը:

«Տեղեկացնում ենք, որ թիվ 1 բանտում իրադրությունը գտնվում Է վերահսկողության ներքո (ուժային կառույցների) հատուկ պատրաստված ստորաբաժանումների միջամտության շնորհիվ,- ասված Է գրառման մեջ:- Էկվադորի ոստիկանությունն ուժեղացրել Է հրազենի առգրավման աշխատանքն այն շենքերում, որտեղ գտնվում են կալանավորները: Բացի դանից, պատահարի պատճառով այսօր հեռացվել Է այդ հիմնարկության տնօրենը»:

Հարավամերիկյան հանրապետության խոշորագույն բանտերից մեկում բախումների ընթացքում զոհերի եւ տուժածների մասին տեղեկություններ առայժմ չեն հրապարակվել: 2021 թվականի նոյեմբերին այդ նույն բանտում հակամարտող հրոսակախմբերի ընդհարումների ընթացքում զովել Է առնվազն 58 մարդ, եւս տասը՝ վիրավորվել: Անցյալ տարվա սեպտեմբերի վերջին այդ բանտում ծայր առած բռնության զոհ Է դարձել 119 կալանավոր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում