ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ներկայացրել է ՀՀ ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը
Հուլիսի 22-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Լիզ Չեյնիի հետ: Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:
Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների, մասնավորապես երկու պետությունների օրենսդիր մարմինների միջև համագործակցության զարգացմանն ուղղված մի շարք հարցեր:
Դեսպանը կոնգրեսականին ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը և այդ կապակցությամբ կարևորեց ԱՄՆ ցուցաբերվող աջակցությունը:
Վարուժան Ներսեսյանը ներկայացրել է ՀՀ դիրքորոշումը Ադրբեջանի գործողությունների արդյունքում հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում ստեղծված լարվածության շուրջ վերջին զարգացումների, այդ թվում` ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման, քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակչության թիրախավորման վերաբերյալ:
Կարծիքներ