Չինաստանը առաջիկա երեք տարում զարգացող երկրներին ևս 3 մլրդ դոլար օգնություն կտրամադրի
Չինաստանի կառավարությունն առաջիկա երեք տարում զարգացող երկրներին եւս 3 մլրդ դոլար օգնություն կտրամադրի կորոնավիրուսի դեմ պայքարելու և տնտեսական աճը վերականգնելու համար: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, մայիսի 21-ին տեսակոնֆերանսի ռեժիմով Առողջապահության համաշխարհային գագաթնաժողովում այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը։
«Չինաստանը հաջորդ երեք տարիների ընթացքում ևս 3 մլրդ դոլար կհատկացնի զարգացող երկրներին ՝ որպես միջազգային օգնություն համաճարակի դեմ պայքարելու եւ տնտեսական աճը վերականգնելու համար», – ասել է երկրի ղեկավարը:
Սի Ցզինպինը հայտնել է, որ Չինաստանը ներկայումս տարբեր երկրներին կորոնավիրուսի դեմ 300 մլն չափաբաժին պատվաստանյութ է մատակարարել և մտադիր է այդ ծրագիրը ընդլայնել։
Կարծիքներ