Խնածախում ձիերն անցել են դիրքերն ու հայտնվել են ադրբեջանցիների մոտ. գյուղացիները չեն կարողացել կանգնեցնել ձիերին
Սյունիքի մարզի Խնածախ համայնքից այսօր ՝ մայիսի 21-ին ձիերն անցել են մեր դիրքերը: Այս մասին ArmeniaNews-ին հայտնեց Խնածախ գյուղի ղեկավար Անուշավան Հովակիմյանը:
Ըստ Խնածախ գյուղի ղեկավարի՝ ձիերն առաջացել էին դեպի դիրքերը, ինչից հետո տեղացիները չեն կարողացել կանգնեցնել ձիերին, ու արդյունքում դրանք հայտնվել են ադրբեջանցիների մոտ։
Դեպքը տեղի է ունեցել մոտ 3-4 ժամ առաջ։ Ըստ Անուշավան Հովակիմյանի հայկական դիրքերն անցել ու ադրբեջանցիների մոտ են հայտնվել 2 ձի և մեկ մտրուկ:
Կարծիքներ