Ավստրիայի արտգործնախարարը կոչ է արել ապաշրջափակել Լաչինի միջանցքը

Ավստրիայի արտգործնախարարը կոչ է արել ապաշրջափակել Լաչինի միջանցքը

Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը կոչ է արել ապաշրջափակել Լաչինի միջանցքը՝ նշելով, որ տարածաշրջանում հումանիտար իրավիճակը մտահոգիչ է։ Այդ մասին նա հայտարարել է երեքշաբթի, Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո։

«Դեռ շատ բաց հարցեր կան, որոնք պետք է քննարկվեն: Դրանց թվում կա մեկ մարդասիրական խնդիր, որը մեզ մեծ անհանգստություն է պատճառում. դա Լաչինի միջանցքի շրջափակումն է: Այն պետք է ավարտվի», - Ավստրիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը մեջբերել է Շալենբերգի խոսքերը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում