Վրաստանի արդարադատության նախարարությունը հայտարարել է Սաակաշվիլիին ներկա փուլում ազատ արձակելու անհնարինության մասին

Վրաստանի արդարադատության նախարարությունը հայտարարել է Սաակաշվիլիին ներկա փուլում ազատ արձակելու անհնարինության մասին

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին պատժի կրումից ազատելու կամ հետաձգելու հնարավորություն ներկա փուլում չկա։ Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ Վրաստանի առաջին ալիքին տված հարցազրույցում հայտարարել է արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն։

«Այս փուլում, մեր իրավասության շրջանակներում, չկա այդ անձին պատժի կրումից ազատելու կամ պատիժը հետաձգելու հնարավորություն»,- ասել է Բրեգաձեն՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է փոխանակում։ 

Հարցին, թե արդյոք դա նշանակում է, որ Վրաստանի իշխանությունները բացառում են նախկին նախագահի պատիժը Ուկրաինայում կրելու այլընտրանքային տարբերակի հնարավորությունը, օրինակ՝ Կիևի երաշխիքներով, Բրեգաձեն դրական է պատասխանել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում