Խաղաղապահների պատասխանատվության գոտում միջադեպեր չեն գրանցվել

Խաղաղապահների պատասխանատվության գոտում միջադեպեր չեն գրանցվել

Լեռնային Ղարաբաղում առաքելություն իրականացնող խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում դեկտեմբերի 8-ին  միջադեպեր չեն գրանցվել: 

Այս մասին ասվում է ՌԴ Պն հաղորդագրությունում:

«30 դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։ Ռուսական զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել»,- նշվում է հաղորդագրությունում:

Պարեկություն է իրականացվել 3 ուղղություններով՝ Մարտունու, Մարտակերտի շրջաններում և Լաչինի միջանցքում: Նշվում է նաև, որ հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում