Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է ընթանում. Արթուր Հովհաննիսյան
Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է ընթանում։ Սա պետք է գիտակցենք բոլորս՝ ցանկացած ոչ պաշտոնական տեղեկատվության հանդիպելիս։
Հայաստանյան և օտարերկյա մի շարք լրատվական էջեր, անհայտ ծագման աղբյուրներ պարբերաբար տեղեկատվական դաշտ են նետում տարատեսական կեղծ տեղեկություններ ԼՂ-ում տիրող իրավիճակի, Հայաստանի իշխանությունների գործողությունների մասին։ Այս ամենը հավաքների գործակալ-կազմակերպիչները սահուն կերպով փորձում են տեղափոխել փողոց բորբոքելու համար մարդկանց հույզերը։ Նրանք պատրաստ են հնարել ամենաանբարոյական ստերը, ընդհուպ՝ իրենց հայրենակիցների սպանությունների մասին կեղծ լուրեր տարածել։
Զուգահեռաբար տեղական մի քանի լրատվամիջոցներ հազար հոգու չհասնող հավաքները, մի քանի կողմից նկարելով, փորձում են մարդաշատության ու քաոսի տպավորություն ստեղծել, ինչը վաղուց արդեն բացահայտված և պրիմիտիվ գործելաոճ է։ Իրականութունը տեսնելու համար պարզապես կարելի է էկրանի փոխարեն պատուհանից դուրս նայել։
Սիրելի՛ հայրենակիցներ, հատկապես այս օրերին չափազանց կարևոր է չտրվել մանիպուլատիվ ու կեղծ լուրերին, որոնք հիմնականում կառավարվում են դրսից և նպատակ ունեն, օգտագործելով մեր հույզերը, երկրում անկայություն հրահրել։
Այս մասին գրում է Արթուր Հովհաննիսյանը:
Կարծիքներ