Շրջափակման պատճառով Արցախում առողջական խնդիր ունեցող 1745 քաղաքացի չի կարող վիրահատվել
ԼՂ բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1․745 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։ Վերջին 3 օրվա ընթացքում աճելով շուրջ 15 դեպքով։
Այս մասին ասված է կառավարության տեղեկագրում։
Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 669 հիվանդ, իսկ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ՝ ևս 70-ը՝ համապատասխան բուժում ստանալու համար:
ԿԽՄԿ գործունեության հանդեպ հարուցված ադրբեջանական լրացուցիչ խոչընդոտների պատճառով գրեթե մեկ ամիս շարունակ դադարեցվել էին տեղափոխությունները մայիսին, կրկին կասեցվել հունիսի 15-ին, որից հետո որոշակի ընդհատումներով ու լրացուցիչ խոչընդոտներով շարունակվել են և վերջնականապես դադարել հուլիսի 30-ին՝ ԿԽՄԿ կողմից տեղափոխվող բուժառու Վագիֆ Խաչատրյանի առևանգման պատճառով:
Կարծիքներ