Վրաստանում սողանքի զոհերի թիվը հասել է 11-ի

Վրաստանում սողանքի զոհերի թիվը հասել է 11-ի

Վրաստանի Ռաչայի բարձրլեռնային երկրամասի Շովի առողջարանային ավանում սողանքի զոհերի թիվը հասել է 11-ի։  

Այս տվյալները հաղորդել է երկրի առողջապահության նախարարը։

«Ռաչայում լուրջ ողբերգություն է տեղի ունեցել։ Ես չափազանց մոտ էի, և շատ ծանր էր այն, ինչ տեսա տեղում՝ էպիկենտրոնում։ Այս տարածաշրջանի համար սա շատ մեծ աղետ է։ Ցավոք, արդեն հայտնաբերվել է 11 մահացած, 25 մարդու որոնումները շարունակվում են», - ասել է նախարար Զուրաբ Ազարաշվիլին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում