ՊՆ փոխնախարարը՝ սահմանին տիրող իրավիճակի մասին
Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը գնահատում է հարաբերականորեն կայուն։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Սարգսյանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։
«Իրավիճակը հարաբերական կայուն է, երեկ ունեցել ենք կրակոցներ, որի մասին համապատասխան հաղորդագրություն տրվել է։ Հակառակորդի կողմից ինտեսիվ կրակոցների դեպքում անմիջապես արձագանքում ենք»,- ասաց Սարգսյանը։
Կարծիքներ