Գուտերեշը համաշխարհային հանրությանը կոչ է արել լուծում գտնել հացահատիկի գործարքի հետ կապված իրավիճակում
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Հռոմում, ՄԱԿ-ի պարենային համակարգերի գագաթաժողովի ժամանակ, համաշխարհային հանրությանը կոչ է արել միավորվել հանուն ցորենի գործարքի խնդրի լուծման։
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Ռուսաստանն ու Ուկրաինան երկուսն էլ կարևոր նշանակություն ունեն համաշխարհային պարենային անվտանգության համար: Նրանք համաշխարհային շուկաներ են մատակարարել ցորենի և գարու մոտ 30%-ը, եգիպտացորենի 20%-ը և արևածաղկի յուղի ծավալի կեսից ավելին: Ես շարունակում եմ պաշտպանել ՌԴ-ից և Ուկրաինայից համաշխարհային շուկաներ պարենի և պարարտանյութերի հասանելիության հեշտացման և պարենային անվտանգության ապահովման գործընթացը»,- ասել է նա:
«Ես կոչ եմ անում գլոբալ հանրությանը միավորվել հանուն այդ խնդրի լուծումը գտնելու եւ հասնելու այն բանին, որ այդ ձայները լսվեն», - հավելել Է Գուտերեշը:
Կարծիքներ