Նուլանդը ժամանակավորապես կփոխարինի Շերմանին ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալի պաշտոնում
ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդը ժամանակավորապես կկատարի պետքարտուղարի առաջին տեղակալի պարտականությունները՝ թոշակի անցնող Վենդի Շերմանի փոխարեն:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունը:
«Նախագահ Բայդենը խնդրել է Վիկտորիա Նուլանդին կատարել պետքարտուղարի առաջին տեղակալի պարտականությունները այնքան ժամանակ, քանի դեռ չի նշանակվել մեր հաջորդ առաջին պետքարտուղարի տեղակալը: Մեր բախտը բերել է, որ կա դիվանագետ ՝ իր փորձով, հմտություններով և Պետդեպարտամենտին նվիրվածությամբ, որը կարող է լրացուցիչ պարտականություններ ստանձնել», - ասվում է հաղորդագրության մեջ:
Բլինքենը հայտնել է, որ Շերմանի վերջին աշխատանքային օրը կլինի հուլիսի 28-ը:
Կարծիքներ