Անկարայում Չինաստանի դեսպանը հայտարարել է, որ դոլարից հրաժարվելու միտումն ակտիվանում է

Անկարայում Չինաստանի դեսպանը հայտարարել է, որ դոլարից հրաժարվելու միտումն ակտիվանում է

 Դոլարի օգտագործումից հրաժարվելու միտումն ակտիվանում է, թեև դոլարն ԱՄՆ-ի համաշխարհային գերիշխանության գործիքն է։ 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Թուրքիայում Չինաստանի դեսպան Լյու Շաոբինը։

«BRICS-ում ազգային արժույթներով առևտուր անելու մեծ միտում կա: Շատ երկրներ ցանկանում են առևտուր անել տեղական արժույթներով, ոչ թե դոլարով: ԱՄՆ-ն միակողմանի միջոցներ է ձեռնարկում իր իշխանությունը պահպանելու համար: Դոլարը ԱՄՆ-ի համաշխարհային գերիշխանության գործիքն է, բայց հետզհետե ակտիվանում է դոլարի օգտագործումից հրաժարվելու միտումը։ Կա նաև յուանին անցնելու միտում, քանի որ Չինաստանն աշխարհում երկրորդ տնտեսությունն է ու մեծ նշանակություն է տալիս BRICS-ի երկրների միջև առևտուրն ազգային արժույթներով իրականացնելուն, ինչը կբարելավի հարաբերությունները»,- ասել է դիվանագետը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում