Ահաբեկիչների հետ բանակցություններ չեն կարող լինել․ Տոկաև
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ ահաբեկիչների հետ բանակցություններ չեն կարող լինել, նրանք պետք է ոչնչացվեն։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
«Նրանք ծեծել և սպանել են ոստիկանների և երիտասարդ զինվորների, հրկիզել են վարչական շենքերը, թալանել են առանձնատներ և խանութներ, սպանել քաղաքացիական անձանց, բռնաբարել երիտասարդ կանանց», - գրել է նախագահը Twitter- ում ուրբաթ երեկոյան։
Միևնույն ժամանակ նախագահը հիշեցրել է, որ իրավապահ մարմիններին հրամայել է հետաքննչական խումբ ստեղծել՝ բացահայտելու իրավիճակի արմատները, որոնք հանգեցրել են զինված ագրեսիայի և պատասխանատվության ենթարկել օրենքը խախտողներին»։
Նա նաև նշել է, որ Ղազախստանը բախվում է ագրեսիայի զինված ակտի, որը լավ պատրաստված և համակարգված է արտերկրում վերապատրաստված հանցագործների և ահաբեկչական խմբավորումների կողմից։ Այս իրավիճակում նա հրաման է տվել հակաահաբեկչական գործողություն իրականացնել ազգային անվտանգության սպառնալիքը վերացնելու և Ղազախստանի քաղաքացիների կյանքն ու ունեցվածքը պաշտպանելու նպատակով։
Կարծիքներ