Շառլ Միշելը հիասթափված է Վրաստանում ընթացող զարգացումներից
Այսօր Վրաստանի խորհրդարանը լիագումար նիստում 84 կողմ և 30 դեմ ձայների հարաբերակցությամբ երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովում հիասթափություն է հայտնել այս կապակցությամբ:
«Ես անկեղծորեն հույս ունեմ, որ Վրաստանի իշխանությունները լույս կսփռեն իրենց մտադրությունների վրա: Բայց եթե նրանք ցանկանում են մերձենալ Եվրամիությանը, եթե ցանկանում են միանալ ԵՄ-ին, նրանք պետք է հարգեն օրենքի գերակայության և ժողովրդավարության հիմնարար սկզբունքները։ Անկեղծ ասած, ես անձամբ հիասթափված եմ այն ամենից»,- ասել է նա։
Ըստ Շառլ Միշելի, ամիսներ առաջ Վրաստանին ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ շնորհելու գաղափարը Եվրոպական խորհրդում չի վայելել երկրների մեծամասնության աջակցությունը: Սակայն աշխատելով Վրաստանի իշխանությունների հետ՝ մի քանի երկրների առաջնորդներ համովել են, որ կարգավիճակի շնորհումը ճիշտ որոշում է:
«Եվ մի քանի շաբաթ անց մենք տեսնում ենք այս օրենսդրության ընդունման ջանքերը։ Տեսնենք նախագահն ինչ կանի՝ ասաց, որ վետոյի իրավունք ունի»,- հավելել է նա։
Կարծիքներ