Բախվել են Nissan և Opel մակնիշի ավտոմեքենաները. կան տուժածներ

Բախվել են Nissan և Opel մակնիշի ավտոմեքենաները. կան տուժածներ

Օգոստոսի 11-ին, ժամը 22:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնից Աերացիա թաղամաս տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կան արգելափակված քաղաքացիներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Nissan» (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1976 թ.) և «Opel» մակնիշների ավտոմեքենաները. վերջինիս վարորդը և ուղևորն արգելափակված են։

Փրկարարները «Opel» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Դ․ Ե․-ին (ծնված 2006 թ․), Է․ Մ․-ին (ծնված 2008 թ․) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները հոսպիտալացվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ․ որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր։ «Nissan» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա․Հ․-ն հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում