Պենտագոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի պատրաստվում Ֆինլանդիա և Շվեդիա ուժեր ուղարկել

Պենտագոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի պատրաստվում Ֆինլանդիա և Շվեդիա ուժեր ուղարկել

ԱՄՆ իշխանությունները ներկայումս չեն ծրագրում ԱՄՆ-ի զորքերի տեղակայումը Ֆինլանդիայում և Շվեդիայում՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դեպքում։ ՏԱՍՍ֊ի հաղորդմամբ՝ այս մասին ուրբաթ օրը լրագրողների համար ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին։

«Ես չգիտեմ նման ծրագրերի մասին»,- լրագրողի համապատասխան հարցին նա պատասխանեց՝ ընդգծելով, որ հիմա այդ մասին խոսելը վաղ է։ «Ես չեմ ցանկանում առաջ անցնել ինքնիշխան պետությունների և դաշինքի որոշումների կայացման գործընթացից: Այս երկրներում ԱՄՆ-ի նոր ռազմական ներկայության ակտիվ պլանավորում չկա»,- ասել է Քիրբին: «Այդ մասին խոսելու համար մեզ անհրաժեշտ կլիներ, որ նրանք լինեին ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացում: Մենք հիմա այդ փուլում չենք»,- հավելել է նա: «Մենք շատ իրավիճակների պլաններ ունենք, բայց ոչ բոլորի համար»,- ասել է Քիրբին։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում