Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքին հրավիրել են այցելել Ղրիմ
Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքին գրկաբաց կընդունեն Ղրիմում: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է հանրապետության խորհրդարանի ժողովրդական դիվանագիտության եւ միջազգային հարաբերությունների կոմիտեի ղեկավար Յուրի Գեմպելը:
«Ղրիմը բաց Է բոլորի համար: Այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամների համար: Նրանց այստեղ գրկաբաց կընդունեն եւ կցուցադրեն թերակղզու ողջ գեղեցկությունը: Նրանց կհիացնի ռուսաստանյան Ղրիմը»,-ասել Է նա:
Խորհրդարանականի խոսքով՝ վերջին տարիներին աշխարհում զգալիորեն փոխվել Է կարծիքը թերակղզու առնչությամբ, որը համաշխարհային հասարակայնությունն այժմ ընդունում Է որպես վաղեմի ռուսական հող եւ Ռուսաստանի անքակտելի մաս: Նախօրյակին հայտնի Է դարձել, որ Սեւաստոպոլի Գիտությունների փոքր ակադեմիայի դպրոցականները Մեծ Բրիտանիայի թագավորական պալատից ստացել են այն նամակի պատասխանը, որը Եղիսաբեթ Երկրորդին գրել Էին դեռ ամռանը: Պալատական օրիորդ Ֆիլիպա դե Պասը պատասխանում նշել Է, որ թագուհին ուրախացել Էր՝ իմանալով, որ ռուսաստանցի երեխաները հետաքրքրված են անգլերեն լեզվով: Ընդ որում, հասցեն ծրարի վրա նշված Էր՝ «Սեւաստոպոլ: Ռուսաստան»: Այժմ դպրոցականները պատրաստվում են գրել արքայազն Ուիլյամին եւ Քեյթ Միդլթոնին եւ նրանց հրավիրել Ղրիմ:
Կարծիքներ