ԱՀԿ-ն մտահոգված է ամբողջ աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստման նկատմամբ վստահության ճգնաժամով
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նշում է ամբողջ աշխարհում կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստման նկատմամբ վստահության ճգնաժամը, եթե պատվաստումները չկայանան, ապա դա աղետալի հետեւանք կթողնի իմունիզացիայի մյուս ծրագրերի վրա: Այդ մասին հայտարարել է ՌԴ-ում ԱՀԿ ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Այն, ինչ մենք տեսնում ենք այժմ ամբողջ աշխարհում, բոլոր երկրներում, վստահության ճգնաժամ է բնակչության եւ պետության միջեւ,-ասել է Վույնովիչը:-Մենք շատ մտահոգված ենք, քանի որ, եթե այժմ կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստման նկատմամբ վստահության ճգնաժամը, եթե պատվաստումները չկայանան, ապա դա աղետալի հետեւանք կթողնի իմունիզացիայի մյուս ծրագրերի վրա: Ուստի կորցնում ենք ամենակարեւոր միջամտությունը, որը մեզ թույլ կտա պայքարել վարակիչ հիվանդությունների դեմ»:
Նա առանձնացրել է չորս կարեւոր տարր, որոնք ազդում են վստահության վրա: Առաջինն ու ամենակարեւորը, նրա կարծիքով, բնակչության հետ ուղղակի հաղորդակցումն է, երկրորդը՝ տեղեկատվության աղբյուրն է, որի օգնությամբ այն ձեւավորում է իր կարծիքը: Երրորդը՝ միջավայրն է, եւ չորրորդը՝ իշխանության, կառավարական մարմինների եւ բժիշկների օրինակը: Նրա խոսքով՝ բնակչությունն ավելի շատ կվստահի պատվաստումներին, եթե սեփական աչքերով տեսնի, որ այդ գործընթացն անցնում են ե՛ւ բժիշկները, ե՛ւ քաղաքական գործիչները:
Բացի այդ, Վույնովիչը նշել է, որ անհրաժեշտ է դասակարգել բնակչությանը, որ հասկանանք գլխավորը՝ ով չի վստահում: «Կան հատուկ ծրագրեր, որոնք կօգնեն մեր բժշկական անձնակազմին եւ մյուսներին մեծացնել վստահությունը»,-հավելել է նա:
Կարծիքներ